Դեքսամետազոն դեղամիջոցը հենց առաջին օրերից Հայաստանում կիրառվել է. հիմա ավելի կընդլայնվի. Փաշինյան

Դեքսամետազոն դեղամիջոցը հենց առաջին օրերից Հայաստանում կիրառվել է. հիմա ավելի կընդլայնվի. Փաշինյան

Դեքսամետազոն դեղամիջոցը հենց առաջին օրերից Հայաստանում կիրառվել է եւ մենք քննարկել ենք, որ այդ դեղամիջոցի պակաս ՀՀ-ում չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա բավականին մատչելի դեղամիջոց է, նախարարը հենց առաջին օրից կիրառվել է, բայց դա կիրառելու որոշումը հիմնականում բժշկի որոշման որոշման շրջանակում է տեղի ունեցել: Բայց քանի որ դրա հետ կապված հիմա ավելի շատ արձագանքներ կան, ենթադրվում է, որ մեր երկրում նույնպես այդ դեղամիջոցի օգտագործման ծավալները կընդլայնվեն»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա կարելի է կիրառել միայն բժշկի ցուցման դեպքում միայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում