Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է
Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 133-ի։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը։
«Crocus City Hall համերգասրահում փլատակների մաքրման ժամանակ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր 115 զոհի մասին։
Կարծիքներ