Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցներն է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով եռակողմ հայտարարության շրջանակում ստորագրված համաձայնագրի կատարման գործնական դրույթները։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Նշվել է, որ հակամարտ գոտում իրավիճակը բավականին հանգիստ է, հրադադարն ամբողջությամբ պահպանվում է:
Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ուշադրություն է հրավիրել, որ տարածքներում, որոնք համաձայնագրի շրջանակներում անցել են ադրբեջանական կողմին, կան բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիներ ու վանքեր: Այս կապայցությամբ Պուտինն ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման ու եկեղեցական բնականոն կյանքի ապահովման կարեւորությունը։
Ալիեւը հայտնել է, որ հենց այդպես էլ վարվելու է ադրբեջանական կողմը:
Կարծիքներ