Բեռլինում ոստիկանությունը ձերբակալել է մայիսմեկյան ցույցի 37 մասնակցի
Բեռլինում ձախ կազմակերպությունների ներկայացուցիչների ավանդական մայիսիմեկյան ցույցի ժամանակ ձերբակալվել է 37 մարդ։ Այս մասին հայտնում է գերմանական Rbb24 հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանությանը։
Իրավապահների գնահատականներով՝ ակցիային մասնակցել է 14 հազար մարդ։
Նշվում է, որ ցույցի մասնակիցները շշեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։
Չնայած այն բանին, որ դա վերջին տասնամյակում Բեռլինում ամենախաղաղ մայիսմեկյան ցույցն էր, սակայն ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայրաքաղաքի շրջաններից մեկում՝ Կրոյցբերգում։
Անցած տարի՝ մայիսի 1-ին, Բեռլինում անկարգություններ են տեղի ունեցել, ձերբակալվել է մոտ 350 մարդ։
Կարծիքներ