Ոստիկանները բերման ենթարկեցին Արսեն Բաբայանին
Ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին: Բաբայանը բերման ենթարկվեց փողոց փակելու փորձի ժամանակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արսեն Բաբայանը նշեց, թե ոչինչ չի անում: Ոստիկանի խոսքով՝ բերման են ենթարկում՝ օրինական պահանջ չկատարելու համար:
«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Բաղրամյան պողոտա-Պռոշյան հատվածում ոստիկաններին հաջողվել է մասնակի վերականգնել երթևեկությունը:
Ընդդիմադիրները մայիսի 2-ին, առավոտյան ժամը 08:30-ից անհնազանդության ակցիաներ են սկսել. մայրաքաղաքի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակում:
Կարծիքներ