Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 289 հեկտարով. Ս. Պապիկյան

Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 289 հեկտարով. Ս. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային #ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է․

Արտիմետ|ում կվերականգնվի մոտ 1 կմ ներտնտեսային ջրանցք։ Ոռոգվող հողատարածքները կավելանան 50 հեկտարով։

Ապագա|յում լրացուցիչ 48 հա ոռոգելու հնարավորություն կընձեռվի, կվերականգնվի մոտ 2,7 կմ ներտնտեսային ջրանցք

Գեղակերտ|ում կվերականգնվի 4,3 կմ ներտնտեսային ջրանցք: Ոռոգվող հողատարածքները կավելանան 191 հեկտարով։

Նշված բնակավայրերում կբարեկարգվի ընդհանուր 8 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք։ Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 289 հեկտարով։

Բոլոր համայնքներում էականորեն կնվազի ոռոգման ջրի կորուստը, ինչը նախկինում հասնում էր մինչև 60 տոկոսի։ Կնվազեն նաև շահագործման ծախսերը»։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում