Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խախտել է Սոչիի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու շուրջ համաձայնությունը, որն ամրագրված է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ։ Տարօրինակ կերպով նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ», - գրել է Փաշինյանը։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որի արդյունքներով ընդունվել էր հայտարարություն: Հայտարարության մեջ նշված էր, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և խնդիրները լուծել բացառապես քաղաքական, դիվանագիտական ճանապարհով:
Կարծիքներ