Ֆիլիպիններում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի օրը Մինդանաո կղզու ափերի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մատի քաղաքից 270 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 105 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 60 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
Կարծիքներ