Պարոն Կարապետյանը կամ հայերեն հասկանալու հետ խնդիր ունի, կամ միտումնավոր մանիպուլացնում է. Թունյան

Պարոն Կարապետյանը կամ հայերեն հասկանալու հետ խնդիր ունի, կամ միտումնավոր մանիպուլացնում է. Թունյան

Բաբկեն Թունյանը գրել է.

Սա կատարյալ անհեթեթություն է: Հայաստանի քաղաքացիները 20 միլիարդ դոլար ՉԵՆ ՊԱՐՏՎԵԼ:

Եթե հիմնվում է վերջերս հրապարակված թվերի վրա, պիտի հասկանար, որ 7.4 տրլն դրամը ոչ թե պարտված, այլ կատարված խաղադրույքների ծավալն է, որի մոտ 95%-ը շահումների տեսքով ետ է վերադարձվում: Դա օրենքի պահանջ է:

Պարոն Կարապետյանը կամ հայերեն հասկանալու հետ խնդիր ունի, կամ միտումնավոր մանիպուլացնում է:

Աղքատության հաղթահարելու մասին մտածելու փոխարեն լավ կլինի հայերեն սովորեք:

Էս որակի էժան մանիպուլյացիաներով ընդամենը հերթական անգամ ապացուցում եք ձեր ոչ կոմպետենտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում