Մոուրինյուն հրաժարվել է կրկին գլխավորել Չելսին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մերժել է «Չելսիին»։ Մասնագետը ցանկանում է շարունակել աշխատանքը հռոմեական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ոչ վաղ անցյալում լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները համագործակցության թեմայով բանակցություններ են վարել Մոուրինյուի հետ։ Երկխոսության ժամանակ պորտուգալացի մարզիչը ցանկություն է հայտնել մնալ հռոմեական ակումբում և ավարտել պայմանագրի վերջին տարին։
Հաղորդվում է, որ Մոուրինյուն շուտով կհանդիպի «Ռոմայի» սեփականատիրոջ հետ՝ քննարկելու ակումբի ծրագրերն ու իր ապագան:
Կարծիքներ