Իրանն ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հասցված վնասը գնահատել է 200 մլրդ դոլար
Երեք տարի առաջ վերակագնված ամերիկյան պատժամիջոցներից Իրանին հասցված անմիջական վնասը գերազանցել է 200 մլրդ դոլարը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Միևնույն ժամանակ վերջինս նշել է, որ Թեհրանը մտադիր չէ վնասի փոխհատուցում պահանջել՝ որպես ԱՄՆ-ի՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքին միանալու համար անհրաժեշտ պայման:
«Մեր բարեկամներից մի քանիսը փոխահատուցում են պահանջել ԱՄՆ-ից, նախքան նրա հետ խոսելը: Վերջին երեք տարում ԱՄՆ-ի հասցրած վնասը կազմել է ավելի քան 200 մլրդ դոլար, սակայն մենք ասել ենք մեր բարեկամներին, որ դա կթողնենք հետագա փուլերին, և որ ԱՄՆ-ն կարող է վերադառնալ միջուկային գործարքին»,- աղբյուրը մեջբերում Ռոհանիին:
Հիշեցնենք, որ միջազգային միջնորդների «վեցյակը» և Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր ենք կնքել 2015 թվականին: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս է եկել գործարքից:
Կարծիքներ