Անդրանիկ Քոչարյանը նոր ձևաչափով ինժեներական զորքերի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

Անդրանիկ Քոչարյանը նոր ձևաչափով ինժեներական զորքերի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կենսական անհրաժեշտություն է համարում Զինված ուժերում նոր ձևաչափով ինժեներական զորքերի առկայությունը։

Անդրանիկ Քոչարյանը այս մասին հայտարարեց ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

«Ակնհայտ է դառնում, որ բյուջեում պետք է այնպիսի հիմքեր լինեն, որ ինժեներական զորքերի առկայությունը դառնում է կենսական անհրաժեշտություն։ Մեր այսօրվա բանակային կառուցվածքում դա մի քիչ այլ ձևաչափ ունի»,- ասաց Քոչարյանը։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին` նշելով, որ այս պահի դրությամբ սահմանի արևելյան հատվածում վիճակը հանգիստ է:

« Դա չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ։ Դրա համար մենք ամեն օր ջանք ու եռանդ պետք է դնենք կառավարության ծրագիրը իրականություն դարձնելու համար, որտեղ մենք անխափան պետք է այս ծախսերը սրբորեն իրականացնենք՝ առանց գումարներ փոշիացնելու»,- նշեց Քոչարյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում