Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Ռազմական ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը և Պաշտպանության նախարարությանը զենք մատակարարած ընկերության տնօրեն, «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը կմնան կալանավորված:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:

Իսկ գործով մյուս մեղադրյալ, Ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության նախկին պետ Արտյոմ Համբարյանի կալանքը փոխարինվել է 5 միլիոն դրամ գրավով:

Դատարանն այսպիսով մերժել է նաև Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատելու միջնորդությունը, որը ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինե  Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նշենք, որ այս գործով նիստը դռնփակ անցկացնելու որոշում էր կայացվել: Քրեական գործը առնչվում է բանակին անպիտան հրթիռներ մատակարարելուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում