Մակրոնն Իսրայելին նախազգուշացրել է պաղեստինյան տարածքների անեքսիայից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելին կոչ է արել հրաժարվելու պաղեստինյան տարածքների բռնակցման պլանների իրականացումից: Այդ մասին ասված է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հուլիսի 10-ին տարածվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ Մակրոնի հեռախոսազրույցի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշված է, որ Ֆրանսիայի ղեկավարը «նրան հիշեցրել է Մերձավոր Արեւելքում խաղաղության՝ Ֆրանսիայի կողմնակցության մասին եւ խնդրել ձեռնպահ մնալ պաղեստինյան տարածքների բռնակցման որեւիցե միջոցի ձեռնարկումից»: Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծված է, որ «այդ քայլը կհակասի միջազգային իրավունքին» եւ սպառնալիքի տակ կդնի երկու պետությունների ստեղծման հիման վրա մերձավորարեւելյան խնդիրի լուծումը:
Հայտարարության մեջ նշված է, որ «հանրապետության նախագահը վերստին ընդգծել է Իսրայելի անվտանգությանը եւ Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացման հասնելու նրա վճռականությանը Ֆրանսիայի հաստատուն կողմնակցության մասին»: Մակրոնը նաեւ «հայտնել է իր նվիրվածությունը բարեկամությանն ու վստահությանը, որոնք կապում են Ֆրանսիան եւ Իսրայելը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ