Անցյալ տարի կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճվառած շուրջ 227 մլրդ դրամի վնաս

Անցյալ տարի կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճվառած շուրջ 227 մլրդ դրամի վնաս

Հայաստանում 2020թ. կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս:

Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակել է մնալ մեր առաջնահերթությունը: 2020-ի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել 1 356 անձ: Կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազը հավելեց, որ ըստ «Համաշխարհային բնակչության գնահատում» միջազգային անկախ կազմակերպության տվյալների՝ 0-100 ինդեքսով սանդղակում հանցագործությունների դեպքերով Հայաստանն ամբողջ աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում