Առաջարկ է ներկայացվել գետնանցումները կահավորել հայ գործիչների լուսանկարներով՝ նկատի ունենալով արդեն առկա օրինակը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը նամակով այսօր դիմել է Երևանի քաղաքապետին և առաջարկել համայնքապատկան գետնանցումները կահավորել տարբեր հայ գործիչների լուսանկարներով՝ նկատի ունենալով Մաշտոցի պուրակին կապող գետնանցման օրինակը։
«Բոլոր այն գետնանցումները, որոնք նախատեսվում է հանձնել մասնավոր սեկտորին՝ մրցույթային պայման սահմանել վերոնշյալ կահավորանքի ձևը:
Այս գաղափարը նպատակ է հետապնդում՝ հայ մշակութային, քաղաքական, սպորտայինև այլ ոլորտների ներկայացուցիչների գործունեությանը ծանոթ դարձնել զբոսաշրջիկներին և ոչ միայն:
Մարդիկ հաճախ են լինում հասարակական վայրերում՝ հատկապես գետնանցումներում և այնտեղ տեղադրված յուրաքանչյուր դետալ մնում է մարդկանց տեսողական հիշողությունների մեջ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա:
Կարծիքներ