Աղետը մեծ է, համերաշխությունն էլ պետք է մեծ լինի․ Փայլանն առաջարկում է օգնել փողոցում մնացած անտուն քաղաքացիներին
Երկրաշարժի գոտում գտնվող մեր շատ քաղաքացիներ իրենց վնասված տների պատճառով այս ցուրտ եղանակին փողոցներում են մնացել։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը:
«Բոլոր նրանք, ովքեր հոգ են տարել, որ իրենց տունն ամուր լինի, բացեք ձեր դռները նրանց համար, որոնք փողոցում են մնացել:
Աղետը մեծ է, համերաշխությունն էլ պետք է մեծ լինի»,-գրել է հայազգի պատգամավորը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտյան Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, որը, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ամենասարսափելի աղետն է 1939 թվականից ի վեր:
Վերջին տվյալներով՝ զոհվել է 1651 մարդ, վիրավորվել՝ 11․119, Հարևան Սիրիայում մահացել է 960, վիրավորվել՝ 1353 մարդ։
Կարծիքներ