Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 57-ամյա վարորդը ГАЗ 3110-ով բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 57-ամյա վարորդը ГАЗ 3110-ով բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 

shamshyan.com-ի հաղորդմամբ  Ժամը 08:20-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Արամ Մ.-ն, դեպի Հրազդան ընթանալիս, իր վարած  ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:  

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից  վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում