Լիբանանը մոտ 100 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ
Լիբանանից Իսրայելի հյուսիսի ուղղությամբ մեկ ժամվա ընթացքում արձակվել է մոտ 100 հրթիռ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ՝ օդային ռմբակոծման ազդանշանները հնչել են հյուսիսային Իսրայելի տարածքում, ներառյալ Գալիլեայի ողջ շրջանը, Հայֆայի ծոցը և Ջեզրայելի հովիտը:
«Արձանագրվել է մոտ 80 հրթիռ և 20 արկ, որոնք արձակվել են Իսրայելի ուղղությամբ: Որոշ արկեր ՀՕՊ-ը որսացել է։ Հայտնաբերվել են նաև ընկած պարկուճները»,- նշված է հաղորդագրության մեջ։Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ