Այսօր ու վաղը ՀՀ տարածքում սպասվում է թույլ ձյուն. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Այսօր ու վաղը ՀՀ տարածքում սպասվում է թույլ ձյուն. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ին հանրապետության առանաձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 29-30-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ը հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում