Պատմական ոսկու սպասումով. հրապարակվել է Անի Հովսեփյանի՝ կիսաեզրափակիչ մենամարտում տարած փայլուն հաղթանակի տեսանյութը

Պատմական ոսկու սպասումով. հրապարակվել է Անի Հովսեփյանի՝ կիսաեզրափակիչ մենամարտում տարած փայլուն հաղթանակի տեսանյութը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է տեսանյութը, որում Անի Հովսեփյանը փայլուն հաղթանակ է տանում և դուրս գալիս բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Այսպիսով` Հայաստանն առաջին անգամ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ եզրափակչի մասնակից ունի:

Հիշեցնենք` կիսաեզրափակչում Անին 5:0 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչին: Մի դրվագում էլ Անին նոկդաունի էր ենթարկել մրցակցին: Քառորդ եզրափակչում Անին տեխնիկական նոկաուտով պարտության էր մատնել հունգարացի Ռեգինա Լակոսին:

Կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները՝ Սոնա Հարությունյանը և Եկատերինա Սիչևան նվաճել են բրոնզե մեդալներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում