Հաստատվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, առողջացել 472 քաղաքացի
Մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221559 դեպք, որոնցից 209980-ն` առողջացած, 4364-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6146 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1050075 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3663 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք: Ունենք 472 առողջացած և 7 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1069 է:
Կարծիքներ