Ճապոնիայում մեքենան մխրճվել է երեխաների խմբի մեջ
Ճապոնիայի Օկայամա քաղաքում մեքենան մխրճվել է երեխաների հետ ծնողների խմբի մեջ։ Այս մասին հայտնել է TASS-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին։
Ոստիկանության թարմացված տվյալների համաձայն՝ մեքենան մխրճվել է երկու նախադպրոցական տարիքի երեխաների հետ երկու ծնողների մեջ, երբ նրանք գտնվել են վերահսկվող հետիոտնային անցումում։ Ականատեսների վկայությամբ՝ դեպքի պահին նրանք փողոցն անցնում էին կանաչ լուսացույցի տակ։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, ներկայումս մեկ մեծահասակ և մեկ երեխա ծանր, անգիտակից վիճակում են։
Մարդկանց վրաերթի ենթարկած ավտոմեքենայի 64-ամյա վարորդը տեղում բերման է ենթարկվել. Իրավապահները շարունակում են պարզել դեպքի հանգամանքները։
Կարծիքներ