Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր
Հունվարի 26-ին կայացել է առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի միջև, որը գործնական բնույթ է կրել:
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների զրույցը գործնական և անկեղծ բնույթ է կրել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապերը պահպանելու մասին: Քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը: Վերանայվել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, համագործակցության հնարավորությունները»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, իրանական միջուկային գործարքի պահպանման խնդիրը, ներուկրաինական կարգավորումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողով անցկացնելու մասին ռուսաստանյան առաջարկը:
Կողմերը պայմանավորվել են նաև երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման և կրճատման մասին պայմանագիրը:
Կարծիքներ