Թուրքիան թույլտվություն չի խնդրի Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար. Քալին
Թուրքիան չի պատրաստվում որեւէ մեկից թույլտվություն խնդրել Սիրիայում գործողություն իրականացնելու համար։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ֊ը՝ շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
«Թուրքիան չի պատրաստվում թույլտվություն խնդրել երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար գործողություններ իրականացնելու համար: Եթե կա սպառնալիք, այդ թվում հարձակում կամ ահաբեկչություն, Թուրքիան քննարկում է իրավիճակը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների հետ: Մենք գործընկերներից ակնկալում ենք համատեղ քայլեր, Նման բացակայության դեպքում, ինչպես արդեն ասել եմ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է ինքնուրույն լուծել խնդիրը»,- ասել է Քալընը։
Կարծիքներ