Սիրիայում և Իրաքում թուրք զինվորներ են սպանվել

Սիրիայում և Իրաքում թուրք զինվորներ են սպանվել

Սիրիայում և Իրաքում «Ճանկ-թուր» գործողության ընթացքում երկու թուրք զինվոր է զոհվել։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ֊ը՝ շաբաթ օրը հայտնել է Anadolu գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ դրանից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ստիպված է եղել ընդհատել մասնակցությունը Կոնիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ծրագրին։ Նա այս պահին խորհրդակցություն է անցկացնում Թուրքիայի մայրաքաղաքի ցամաքային զորքերի շտաբում։

Տեղի ունեցածի մանրամասները չեն նշվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում