Կասեցվել են Գյումրու թիվ 10 և Հարթաշենի դպրոցների ճաշարանների արտադրական գործունեությունները

Կասեցվել են Գյումրու թիվ 10 և Հարթաշենի դպրոցների ճաշարանների արտադրական գործունեությունները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց» և «Հարթաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ Հարթաշենի դպրոցի ճաշարանը ապահովված չէ ձեռքերի համար նախատեսված լվացարաններով՝ տաք ջրի ապահովմամբ, արհեստական օդափոխության համակարգով, սառնարանը գտնվում է անսարք վիճակում:

Իսկ Գյումրու թիվ 10 դպրոցի ճաշարանի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ լվացվող նյութերից չեն, ապահովված չեն եղել անձնակազմի համար հանդերձարաններով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք ջրի ապահովմամբ:

Երկու դպրոցների հանրային սննդի օբյեկտների արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում