ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ավելի քան 1 տրիլիոն դոլարի՝ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ավելի քան 1 տրիլիոն դոլարի՝ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ուրբաթ օրը հաստատել է երկրի ենթակառուցվածքների զարգացման ավելի քան 1 տրիլիոն դոլարի պլանը։ Քվեարկության հեռարձակումն իրականացվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։

Նախաձեռնությունը օգոստոսին հավանության էր արժանացել Կոնգրեսի Սենատի կողմից, այժմ այն ​​ուղարկվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով, ինչպես ավելի վաղ հայտնել էին Սպիտակ տանը, այն կստորագրի մոտ ժամանակներս։

Սպիտակ տան և սենատորների երկկուսակցական խմբի կողմից համաձայնեցված պլանը, մասնավորապես, նախատեսում է հինգ տարվա ընթացքում ենթակառուցվածքների զարգացման համար դաշնային միջոցների հատկացում՝ 550 միլիարդ դոլարի չափով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում