ԱՄՆ-ը շատ ուշադիր հետևում է ռուսական զորքերի բոլոր տեղաշարժերին․ ԿՀՎ տնօրեն
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսի Մոսկվա այցի նպատակը Ռուսաստանին հասկացնելն էր, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի ենթադրյալ կենտրոնացմանը։
Հայտնում է CNN- ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրի, Մոսկվայում հանդիպումների ժամանակ Բերնսը փորձել է նախազգուշացնել Ռուսաստանի Դաշնությանը որևէ հարձակողական գործողություն իրականացնելու պլանների մասին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները շատ ուշադիր հետևում է ռուսական զորքերի բոլոր տեղաշարժերին։
Ավելի վաղը, Կրեմլի խոսնակն ընդգծել էր, որ ռուսական ռազմական տեխնիկայի և զորամասերի տեղաշարժը երկրում բացառապես Մոսկվայի գործն է։
Կարծիքներ