ԲԴԽ-ն 163 միլիոն դրամ է վերադարձրել պետական բյուջե

ԲԴԽ-ն 163 միլիոն դրամ է վերադարձրել պետական բյուջե

Բարձագույն դատական խորհուրդը տնտեսել է 163 միլիոն դրամ և այն վերադարձրել է պետական բյուջե: Այս մասին ասաց   Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

«2020 թվականի ընթացքում դատական համակարգին հատկացվել է 12 միլիարդ 662 միլիոն դրամ, որը նախատեսված է եղել օգտագործելու մեկ ծրագրի շրջանակներում: Կապված կորոնավիրուսային համավարակով և երկրում հայտարարված ռազմական դրության հետ, շուրջ 754 միլիոն դրամ հետ է վերադարձվել կառավարության պահուստային ֆոնդ և վերջնական արդյունքում մնացել է 11 միլիարդ 908 միլիոն դրամ»,- ասաց Փոլադյանը՝ հավելելով, որ 2020 թվականին բյուջեի կատարողականը կազմել է 98.6 տոկոս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում