Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 միլիոն դրամ կհատկացվի
Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի նախագծային աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը 37 կողմ ձայնով ընդունվեց Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստին։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հավելեց, որ այս որոշմամբ նախագծման աշխատանքների առաջին փուլն է ֆինանսավորվում։ «Մենք խնդրել ենք, որ նախագծման աշխատանքների հետ կապված հստակ ժամկետ նշվի»,-ասաց նա։
Ապրիլի 28-ի Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթող կա:
«Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին
Կարծիքներ