Զելենսկին հայտարարել է Կիևում 37 երկրների դեսպանատների աշխատանքը վերսկսելու մասին
Ուկրաինայի մայրաքաղաքում իրենց գործունեությունը վերսկսել են 37 երկրների դեսպանատներ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Արդեն 37 օտարերկրյա առաքելություններ վերսկսել են իրենց աշխատանքը Կիևում: Ես շնորհակալ եմ բոլորին»,- ասել է նախագահը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում : «Վստահ եմ, որ այլ ներկայացուցչություններ շուտով կվերադառնան մայրաքաղաք: Մենք պետք է վերադառնանք աշխատանքին և ամբողջ ուկրաինական բիզնեսին»,- հավելել է Զելենսկին։
Կարծիքներ