Նիցցայում կատարված ահաբեկչության զոհերից մեկը Բրազիլիայի քաղաքացի է
Հոկտեմբերի 29-ի նՖրանսիայի Նիցցա քաղաքում եկեղեցու մոտ իրականացված հարձակման զոհերից մեկը Բրազիլիայի քաղաքացի է, հայտնել է Բրազիլիայի արտգործնախարար Էռնեստո Արաուժոն:
«Մենք խորապես վշտացած ենք Բրազիլիայի 44-ամյա քաղաքացու մահվան կապակցությամբ: Նա 3 երեխաների մայր էր: Նա դարձել է Նիցցայի Նոտր Դամ եկեղեցում իրականցված դաժան հարձակման զոհերից մեկը»,- գրել է նախարարը թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ հինգշաբթի առավոտյան տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Մահացել է 3 մարդ, որոնցից մեկին չարագործը գլխատել է: Հանցագործին հաջողվել է ձերբակալել: Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին նշել է, որ հանցագործը չի դադարել կրկնել «Ալլահ աքբար»:
Կարծիքներ