Շուռնուխում Գնել Սանոսյանը ծանոթացել է համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի` Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղն էր:
Շուռնուխում նախարարը ծանոթացել է համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին: ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ շինարարությունը ակտիվ փուլում է:
Այս տարվա փետրվարին կառավարությունը 470 միլիոն դրամ էր հատկացրել Հայաստանի քաղաքաշինության կոմիտեին՝ Շուռնուխ գյուղում իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Յուրաքանչյուր բնակելի տան կառուցմանը զուգահեռ իրակացվում է անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ:
Առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ: Ծրագիրն ամբողջությամբ պետք է ավարտվի 3 տարում:
Կարծիքներ