Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՀ կուսակցության մամուլի ծառայությունը:

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման ԼՀԿ պատգամավոր Հրանտ Այվազյանը։

Ցավակցում ենք մեր թանկագին ընկերոջ ընտանիքին այս ծանր կորստի կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում