4 երեխա ունեմ, կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել ու վճարել եմ, իզուր չարչարվել եմ․ վարչապետ
![4 երեխա ունեմ, կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել ու վճարել եմ, իզուր չարչարվել եմ․ վարչապետ](https://freenews.am/uploads/images/image_750x_67adf8bc61bfb.jpg)
Երբ մարդը 4 երեխա ունի, նրա համար անվճար է տրանսպորտի ուղեվարձը։
Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքապետարանը որոշում է կայացրել՝ կապ չունի՝ չափահաս են երեխաները, թե անչափահաս. փաստորեն, ես կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել ու վճարել եմ, իզուր չարչարվել եմ»,- նկատեց նա։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին օրերս քննարկել ու ընդունել էր տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծում փոփոխությունները։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնել էր դրանք։
Ըստ այդմ՝ 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ: 90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր: Արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։
Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:
Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:
Կարծիքներ