Չեխիայում կորոնավիրուսից երեխա է մահացել

Չեխիայում կորոնավիրուսից երեխա է մահացել

Մահվան դեպքն արձանագրվել է Պլզենի երկրամասում: Ինչպես նշվում է, սա առաջին դեպքն է համավարակի ողջ ընթացքում, երբ 15-ից ցածր տարիքի երեխա է մահանում:

2020 թվականի վերջին հաղորվել էր մահացած ծնված երեխայի մասին, որի մայրը հոսպիտալացված է եղել կորոնավիրուսով, սակայն ավելի ուշ երկրի առողջապահության նախարարությունը հեռացրել էր այդ տվյալները:

Ընդհանուր առմամբ, Չեխիայում «Քովիդ-19»-ի հետևանքով մահացել է 21 128 մարդ, որոնցից 16-ը՝ մինչև 30 տարեկան: Կորոնավիրուսի ամենատարեց զոհը 110-ամյա բնակչուհին է եղել: Երկրում վիրուսից մահացողների միջին տարիքը կազմում է 78:

Կորոնավարակակիրների թիվը Չեխիայում հասել է 158 500-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում