Մայիսի 17-ի դրությամբ Կոտայքի մարզում պատվաստվել է 1278 քաղաքացի
Կոտայքի մարզում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումներն ակտիվ ընթացքի մեջ են: Մայիսի 17-ի դրությամբ Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է 1278 քաղաքացի. «Astra Zeneca» պատվաստանյութով՝ 829 հոգի, «Sputnik-V» պատվաստանյութով՝ 449 հոգի:
Մայիսի 17-ին Կոտայքի մարզում պատվաստվել է 90 քաղաքացի. «Astra Zeneca» պատվաստանյութով՝ 70 հոգի, «Sputnik-V» պատվաստանյութով՝ 20 հոգի:
Կարծիքներ