Գլխավոր դատախազի հրամաններով գերատեսչությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի և 17-ի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:
Մասնավորապես՝
գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղեկալ Սամվել Հակոբյանը նշանակվել է նույն վարչության պետ.
գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Լուիզա Մանուկյանը նշանակվել է նույն վարչության պետ.
գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Նարեկ Մովսիսյանը նշանակվել է նույն վարչության պետի տեղակալ.
Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Տիգրանուհի Բադալյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ.
Մարիա Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ:
Կարծիքներ