Ագուերոն մի քանի օր հիվանդանոցում կանցկացնի․ նրա սիրտը զննության է ենթարկվում

Ագուերոն մի քանի օր հիվանդանոցում կանցկացնի․ նրա սիրտը զննության է ենթարկվում

«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն հիվանդանոցում է և դեռ մի քանի օր այնտեղ կմնա սրտի զննության համար։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Նախօրեին 33-ամյա արգենտինացին կրծքավանդակում անհարմարավետության զգացողության և տախիկարդիայի պատճառով փոխարինվել էր Լա լիգայի հերթական տուրի «Ալավեսի» դեմ խաղի (1-1) 41-րդ րոպեին։

Ինչպես գրում է Marca-ն՝ հիմա Ագուերոն հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է, որտեղ սրտի կոմպլեքս զննության է ենթարկվում։

Անհարմարավետությունը, որ նա զգացել է երեկ, հազվադեպ է պատահում, ֆուտբոլիստը չի վերադառնա խաղադաշտ մինչև չհամոզվի, որ  վերադարձն անվստանգ է։

Նշվում է, որ «Բարսելոնան» հայտարարություն կանի, երբ ունենա զննության բոլոր արդյունքներն ու հստակ ախտորոշում։

Ինչպես գրում է Diario Sport-ը՝ առաջին թեստերով հայտնաբերվել է առիթմիա, որն առաջին անգամ չի եղել։ Դեռ պարզ չէ, թե Ագուերոն երբ կմիանա «Բարսելոնային»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում