57-ամյա տղամարդը Ոսկեվազի գերեզմաններից գողություն է արել (տեսանյութ)

57-ամյա տղամարդը Ոսկեվազի գերեզմաններից գողություն է արել (տեսանյութ)

Ոստիկանության Աշտարակի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Ոսկեվազ գյուղի 57-ամյա մի բնակիչ գերեզմանատնից գողություն է անում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին կասկածվողին հայտնաբերել են Երևանի Շահումյան փողոցում և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության, տղամարդը  արբեր ամիսների ալյումինե նախշազարդեր է գողացել Ոսկեվազ գյուղի գերեզմանատան հինգ գերեզմանից ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում