ԱԺ ընտրություններ. ՀՀ- ում փակվում են ընտրատեղամասերը

ԱԺ ընտրություններ. ՀՀ- ում փակվում են ընտրատեղամասերը

Ժամը 20։00 –ին՝ առավոտյան ընտրատեղամասերի բացվելուց ուղիղ 12 ժամ անց ՀՀ-ում փակվում են ընտրատեղամասերը: ՀՀ ողջ տարածքի 38 ընտրատարածքներում բացվել է 2008 ընտրատեղամաս. դրանցից 12-ը՝ քրեակատողական հիմնարկներում:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական 25 ուժ՝ 4 դաշինք, 21 կուսակցություն: Քաղաքական կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանված 5 տոկոսը, դաշինքների համար՝ 7տոկոսը:

ՀՀ –ում ընտրելու իրավունք ունի 2 մլն 593 հզ 572 մարդ: Քվեարկության ընթացքին հետևում է 19 տեղական, 8 միջազգային դիտորդական կազմակերպություն: Ընտրություններին հետևում է նաև օտարերկրյա 50 լրատվամիջոց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում