Գերմանիայում աղբարկղերից մեկում 17-րդ դարի կտավներ են հայտնաբերվել (լուսանկարներ)
Գերմանիայում 17-րդ դարի 2 կտավ է հայտնաբերվել մեքենաների կայանատեղիի հարևանությամբ գտնվող աղբանոցում: Այս մասին հայտնել է Քյոլնի ոստիկանությունը:
Նախնական փորձաքննությունը ցույց է տվել, որ կտավներից մեկը հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտի աշակերտ Սամուել վան Գոգստրատենի (1627-1678) տղայի դիմանկարն է (տարեթիվն անհայտ է) և իտալացի Պիետրո Բելոտիի (1627-1700) ինքնադիմանկարը (նկարված 1665 թվականին): Երկու նկարն էլ շրջանակների մեջ են եղել:
Նկարները դեռ մայիսին գտել է 64-ամյա մի տղամարդ: Ավելի ուշ նա դրանք հանձնել է ոստիկանությանը:
Այսօրվա դրությամբ Քյոլնի ոստիկանությունը փնտրում է նկարների սեփականատիրոջը և պարզում է, թե ինչպես կարող էին դրանք հայտնվել աղբամանի մեջ:
Կարծիքներ