Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:12-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արմեն Մ․, ծնված 1975 թ.) և «Կիրովեց» մակնիշի տրակտորը (վարորդ` Արման Խ․, ծնված 1980թ․), ինչի հետևանքով «Opel Astra G» ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդը տեղում մահացել:
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Մ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կարծիքներ