Դոլարի փոխարժեքը հատել է 537 դրամի սահմանագիծը. Եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 8-ին, կազմել է 537.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.78 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 637.58 դրամ (նվազել է 0.09 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 738.28 դրամ (նվազել է 3.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.97 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 431.65 դրամ, ոսկի՝ 30,027.46 դրամ, պլատին՝ 21,440.17 դրամ:
Կարծիքներ