Իսպանիայի վարչապետը սկսում է շրջագայությունը աֆրիկյան երկրներով՝ փորձելով կրճատել երկիր ներգաղթյալների հոսքը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը սկսում է շրջագայությունը աֆրիկյան երկրներով՝ փորձելով կրճատել երկիր ներգաղթյալների հոսքը, հաղորդում է AP-ը:
Նա կհանդիպի Անգոլայի նախագահ Ժուան Լոուրենսի եւ Սենեգալի նախագահ Մակի Սալլի հետ:
2020 թվականին ավելի քան 41 000 մարդ է Մարոկկոյից եւ Արեւմտյան Աֆրիկայից հատել Իսպանիայի սահմանը, եւ կեսից ավելին դա արել է՝ ուղեւորվելով նավակներով Կանարյան կղիզներ, Ատլանտյան օվկիանոսում իսպանական արշիպելագ:
Իսպանիայի իշխանությունները հազարավոր ներգաղթյալների են պահում ճամբարներում, որոնք ստեղծվել են կղզիներում, նրանք հույս ունեն վերադարձնել նրանց հայրենիք կամ կամավոր կամ աֆրիկյան երկրների կառավարությունների հետ համաձայնագրերի միջոցով:
Կարծիքներ