«Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը
««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննված պաշտոնյաների անունները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը: Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել էր նաեւ նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ Հայկ Հարությունյանը: Շուրջ 1 ամսից կլրանա նրա ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրգործով քննության մեկ տարին, եւ դեռեւս շատ հարցեր չեն էլ ստացել իրենց պատասխանները: Գործով նշանակվել են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Բացի այդ, հարցաքննությունների էին հրավիրվել տարբեր մարդիկ, որոնք պատմել են՝ Հարությունյանը ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից: Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999–ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003–2008թթ` ոստիկանության պետի պաշտոնը։ 2010–2014 թվականները նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը»,-գրում է թերթը։
Կարծիքներ