Հրապարակվել է սպառազինության տեսակների ցանկը, որը Կիևը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ից

Հրապարակվել է սպառազինության տեսակների ցանկը, որը Կիևը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ից

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ այնպիսի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, որը կհանգեցնի Վաշինգթոնի և Մոսկվայի միջև ուղիղ ռազմական հակամարտության։ Այս մասին հայտնել է Սպիտակ Տան մամլո ծառայությունը, փոխանցում է CNN-ը։

 

Հեռուստաընկերությունը նաև հրապարակել է սպառազինության տեսակների ցանկը, որը Կիևը ցանկանում է ստանալ ԱՄՆ-ից՝ ՌԴ-ի դեմ ընթացող ռազմական գործողությունների համար։

 

Ըստ այդ ցանկի, ուկրաինացիներն ԱՄՆ-ից խնդրում են տրամադրել հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ, անօդաչուների դեմ պայքարող կայաններ, հրետանային և զենիթահրթիռային միջոցներ, Javelin հակատանկային միջոցներ, նավատորմի դեմ օգտագործվող հրթիռներ, հետախուզության և դիտարկման օպտիկական սարքեր, ռազմական և տրանսպորտային ինքնաթիռներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում