ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Մերձավոր Արևելքում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության աճի կապակցությամբ և կոչ անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից»,- ասվում է գրառման մեջ։
Կարծիքներ