Լևերկուզենի «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի չեմպիոն է
Լևերկուզենի «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բայերը» սեփական հարկի տակ ընդունելով Բրեմենի «Վերդեր»-ին` առավելության հասավ 5:0 հաշվով:
Լևերկուզենը ներկայացնող թիմը հավաքեց 79 միավոր` անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող «Բավարիա»-ի համար և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն:
«Բայերը» անպարտելի է ընթացիկ մրցաշրջանում:
Հիմնադրվելով 1904 թվականին, «Բայերն» առաջին անգամ է դառնում Բունդեսլիգայի հաղթող: Թիմը հինգ անգամ դարձել էր լիգայի փոխչեմպիոն:
Լևերկուզենի ներկայիս մարզիչը` Չավի Ալոնսոն, պատմության 7 մասնագետներից մեկն է, ով Գերմանիայի չեմպիոն է դարձել թե ֆուտբոլիստի, թե մարզչի կարգավիճակում:
Կարծիքներ